Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես          Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները       Տեսանյութ. Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում    

23 փետ 2022 14:34

Ուկրաինայի ԱԳՆ-ի կոչը ուկրաինացիներին՝ դուրս գալ Ռուսաստանից , պետք չէ բարդացնել քաղաքացիների պատշաճ պաշտպանության ապահովումը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ուկրաինացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Ռուսաստան ցանկացած ուղևորությունից, իսկ այն քաղաքացիներին, ովքեր արդեն գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, անհապաղ դուրս գալ ՌԴ-ից։
 
Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Խորհրդատվությունները կապված են ռուսական ագրեսիայի ուժեղացման հետ, ինչը, ի թիվս այլ բաների, կարող է հանգեցնել ՌԴ տարածքում հյուպատոսական օգնություն տրամադրելու հնարավորությունների էական սահմանափակմանը։

«Ընդգծում ենք, որ այդ խորհուրդների անտեսումը զգալիորեն կբարդացնի Ռուսաստանի Դաշնությունում Ուկրաինայի քաղաքացիների պատշաճ պաշտպանության ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ անհապաղ հյուպատոսական արձագանք պահանջող հանգամանքների առաջացման դեպքում Ուկրաինայի քաղաքացիները կարող են դիմել Ուկրաինայի դեսպանատուն, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում և Նովոսիբիրսկում հյուպատոսություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր