«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ջրի սակագինը          Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի կառուցողական նախաձեռնություններին, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի       Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ադրբեջանը երբեք միայնակ չէ, պատերազմում տարած հաղթանակով ստեղծված հարմար պայմաններն օգտագործում ենք խաղաղություն ու կայունություն հաստատելու համար    

25 փետ 2022 11:08

Գիշերվանից սկսել են ռմբակոծել Կիևը.Ռուսաստանը չի կողմնորոշվում ինչ ուղղություններով գործել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ուկրաինացիներին ուղղված ուղերձով: Ինչպես հայտնում է Unian-ը, Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը արդեն երկրորդն օրն է՝ ռմբակոծում է Ուկրաինայի քաղաքները: Նա նշել է, որ Ռուսաստանը չի կողմնորոշվում ինչ ուղղություններով գործել, ինչի հետևանքով թիրախում են հայտնվում ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլ նաև բնակելի տներ:

«Այս հարձակումների նպատակը մեզ վրա ճնշում գործադրելն է, ոչ միայն իշխանության, այլ նաև բոլոր ուկրաինացիների: Ուկրաինայի բոլոր պաշտպանները թույլ չեն տվել իրականացնել առաջին օրը ներխուժելու օպերատիվ պլանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նա հայտարարել է, որ ուղղությունների մեծ մասում հնարավոր է եղել կանգնեցնել հակառակորդին, և ընթանում են մարտեր:

Վլադիմիր Զելենսկին հավելել է, որ այս ամենը հիշեցնում է 1941 թվականին Կիևի վրա հարձակումները: «Մենք միայնակ ենք պաշտպանում մեր երկիրը: Աշխարհի հզոր ուժերը հեռվից նայում են: Համոզել ե՞ն արդյոք Ռուսաստանին երեկվա պատժամիջոցները: Մենք լսում ենք մեր երկնքում և մեր հողի վրա, որ դա բավարար չէ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա նշել է, որ զինվորականները առավելագույնս իրականացնում են իրենց խնդիրները: Զելենսկին բոլոր ուկրաինացիներին կոչ է արել մոբիլիզացվել և օգնել միմյանց ու ուկրաինական բանակին:

«Ուկրաինայի ճակատագիրը կախված է միայն ձեզանից: Ոչ ոք, բացի մեզանից, չի ղեկավարելու մեր կյանքը: Մենք մեր հողի վրա ենք, ճշմարտությունը մեր կողմն է: Մեր բնավորությունը հնարավոր չէ ոչնչացնել: «Կալիբր» հրթիռները անօգնական են մեր ազատության առջև»,- հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու խոսել իրենց հետ, թե ինչպես դադարեցնի ռազմական գործողությունները և վերջ տալ ներխուժմանը: «Որքան արագ խոսակցությունը սկսվի, այնքան քիչ կորուստներ կունենա Ռուսաստանը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը դիմել է նաև ռուսաստանցիներին. «Ռուսաստանի Դաշնության հարգելի քաղաքացիներ, ինչպես ասացի, գիշերվանից սկսել են ռմբակոծել հերոս-քաղաք Կիևը: Այս ամենը հիշեցնում է 1941 թվականը: Բոլոր քաղաքացիները, որոնք ցույցերի են դուրս գալիս… մենք ձեզ տեսնում ենք: Սա նշանակում է, որ դուք մեզ լսում եք: Դա նշանակում է, որ դուք սկսել եք մեզ հավատալ: Կռվեք մեզ համար, պայքարեք պատերազմի դեմ»,- ասել է Զելենսկին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր