Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

25 փետ 2022 12:47

Գիտնականները հաստատել են թրոմբոզի առաջացման վտանգը AstraZeneca-ով պատվաստվելուց հետո

Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրության պատվաստանյութը մեծացնում է թրոմբոզի մեկ տեսակի առաջացման վտանգը։ Այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է PLoS Medicine ամսագրում։


Գիտնականներն ուսումնասիրել են 21 մլն անգլիացիների, որոնք ստացել էին պատվաստանյութի երկու դեղաչափ 2020թ. դեկտեմբեր - 2021թ. մարտ ընթացքում։ Դրանից հետո մասնագետները ստացված տեղեկությունը համեմատել են չպատվաստված բրիտանացիների տվյալների, ինչպես նաեւ մինչեւ համավարակի սկսվելը թրոմբոզներով հիվանդացության վիճակագրության հետ։


Այդ բոլոր տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ անոթների խցանման եւ թրոմբոցիտոպենիայի առաջացման վտանգը սպառնում է միայն տարեց մարդկանց։ Բացի այդ, AstraZeneca պատվաստանյութը կարող է առաջացնել թրոմբոզի միայն մեկ տեսակ։ Այդ տեսակն ախտահարում է ներգանգային երակները։ Ինչպես ցույց են տվել հետազոտության արդյունքները, այս դեղամիջոցով պատվաստվելը բարձրացրել է գլխի անոթներում թրոմբոզի առաջացման հավանականությունը մոտ 2,2 անգամ։ Նման խնդիր չի հայտնաբերվել չպատվաստված մարդկանց մոտ, խնդիրը չի նկատվել նաեւ Pfizer պատվաստանյութի օգտագործման պարագայում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր