«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

05 մար 2022 11:08

Այն մարդը, որը կվերացնի Պուտինին,երկրին և աշխարհին մեծ ծառայություն մատուցած կլինի. ամերիկացի սենատոր

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը կոչ է արել «Ռուսաստանում ինչ-որ մեկին սպանել նախագահ Վլադիմիր Պուտինին»:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հանրապետական սենատորը, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողություն ֆոնին, նման հայտարարություն է արել Fox News հեռուստաալիքի եթերում, ինչպես նաև իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ «այն մարդը, որը կվերացնի այդ տղային (Պուտինին-Խմբ.), երկրին և աշխարհին մեծ ծառայություն մատուցած կլինի»:

Սենատորը հռետորական հարց է հղել՝ «արդյոք Ռուսաստանում կգտնվի՞ իր Բրուտոսը կամ գնդապետ Կլաուս Շտաուֆենբերգը»: Խոսքը պատմական դեմքերի մասին է, որոնք հայտնի են Հուլիոս Կեսարի և համապատասխանաբար Ադոլֆ Հիտլերի դեմ մահափորձերով:

Ինչպես հավելում է interfax.ru-ն, Կրեմլը «ռուսատյացություն» է որակել Լինդսի Գրեհեմի հայտարարությունը «Պուտինին հեռացնելու» անհրաժեշտության մասին։

Բացի այդ, դրան պատասխան՝ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը պաշտոնական բացատրություն ու դատապարտում է պահանջել Պուտինի մասին սենատոր Գրեհեմի հայտարարության վերաբերյալ։

«Մենք պահանջում ենք պաշտոնական բացատրություններ և խստորեն դատապարտել այս ամերիկացու հանցավոր հայտարարությունները», - ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր