Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

14 մար 2022 15:17

Երբ Ռուսաստանը Ուկրաինայում ձախողվի,Ադրբեջանը կբացի2-րդ ճակատ.Ռուսը ղարաբաղցուն պաշտպանեց այնքանով, որքան իրեն պետք էր

«Արցախը դուրս չէ միջազգային հարաբերությունների դաշտից: Արցախով են անցնում գլոբալ քաղաքական բոլոր միջօրեականները»,-  հայտնեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը և հավելեց, որ Արցախն այն կետն է, որտեղ կարող է փոխվել համաշխարհային դաշտի հավասարակշռությունը:


Պրոֆեսորը պատահական չհամարեց հետխորհրդային տարածքում ղարաբաղյան խնդրի առկախումը։


Նկատելով, որ միջազգային իրավական բոլոր նորմերին համապատասխան Արցախը պետք է ճանաչվեր, իսկ Ադրբեջանը՝ ոչ, Մանասյանը հիմնավորեց, որ մինչև 1991 թվականի դեկտեմբերի վերջ Ադրբեջանում ինքնորոշման որևէ ակտ և անկախության հանրաքվե չի եղել, իսկ Արցախում այդ բոլորը եղել է:


Բանախոսը հիշեցրեց, որ Ադրբեջանն առաջին անգամ հռչակել է Թուրքիան, երկրոդ անգամ ԽՍՀՄ-ը, իսկ երրորդ անգամ Ադրբեջանն իրեն հռչակեց առանց հանրաքվեի՝ ԳԽ-ի որոշմամբ, իսկ Արցախը 1918 և 1991 թթ-ին երկու անգամ իր տարածքներում ինքնորոշվել է:


Ըստ Ալեքսանդր Մանասյանի՝ Արևմուտքին Արցախի լարվածության կետը պետք էր, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո էլ նա այդ տարածքում նպատակներ ուներ իրականացնելու, որն արձանագրվեց Վրաստանում, Ուկրաինայում և Մերձբալթյան երկրներում:


«Արևմուտքը պետք է ՆԱՏՕ-ի անդամ պետության բարեկամ Ադրբեջանին տեսներ ՌԴ-ի վրա գրոհելու ճակատներից մեկը, դրա համար էլ արցախյան հարցը մնում էր չլուծված»,- ասաց բանախոսը և հավելեց՝ երբ Ռուսաստանը Ուկրաինայում ձախողվի և այնքան հյուծվի, որ Թուրքիան վստահ կլինի՝ կկարողանա մտնել և ողջ Կովկասը դարձնել թուրքական ազդեցության գոտի, այդ ժամանակ էլ Ադրբեջանը կբացի երկրորդ ճակատ:


Մանասյանի խոսքով՝ այսօր Արցախում հնչող կրակոցները և գազատարի խնդիրը Ռուսաստանի արձագանքը ստուգելու համար են:


«Ռուսը ղարաբաղցուն պաշտպանեց այնքանով, որքան իրեն պետք էր, այնպես չէ, որ Ռուսաստանը պետք է թույլ տար ամբողջ Հարավային Կողվկասն անցնել Թուրքիայի ազդեցության տակ»,- հայտնեց Մանասյանը:


Նկատելով, որ Արցախի շուրջ հետագա զարգացումները կախված են ուկրանական ճակատում տեղի ունեցած գործընթացներից՝ նա չբացառեց, որ եթե Ուկրաինայում Ռուսաստանը պարտվի, հնարավոր է Արևմուտքը դրական քայլեր անի Արցախի հարցում, քանի որ Արցախը ոչ միայն ՌԴ-ին է պետք, այլ նաև Արևմուտքին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր