Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար          Հակոբ Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»       Ժաննա Անդրեասյանը` արտոնյալ. կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները․«Հրապարակ»    

17 մար 2022 16:38

Մայրաքաղաքում և շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում՝ ձյան տեսքով

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով:
 
Մարզերում այսօր երեկոյան, մարտի 18-ի գիշերը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով:
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
 
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր