Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին          ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը       Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել    

12 ապր 2022 13:18

ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի զինվորականներին թույլ չի տվել դուրս գալ Մարիուպոլի շրջափակումից.Ռուսական Առաջին ալիքի թղթակիցը վիրավորվել է

ՌԴ ԶՈւ–ն Մարիուպոլում գտնվող Իլիչի գործարանում կանխել են շրջափակումից ուկրաինական զինվորականների դուրս գալու փորձը։ Այս մասին երեքշաբթի հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով` Մարիուպոլում ապրիլի 11-ին օրվա մութ ժամին Իլիչի անվան գործարանի տարածքում շրջափակման մեջ գտնվող ուկրաինական զորքերի ստորաբաժանումներից մնացածները քաղաքը լքելու անհաջող փորձ են արել։
«Մինչև 100 հոգանոց ուկրաինացի զինծառայողների խումբը զրահատեխնիկայով փորձել է մարտով դուրս պրծնել գործարանի տարածքից և լքել քաղաքը հյուսիսային ուղղությամբ։ Ավիացիայի և հրետանու հարվածներով այդ փորձը կանխվել է», – ասել է Կոնաշենկովը։
Գեներալը նշել է, որ ոչնչացվել է ուկրաինական երեք տանկ, հրետանու 5 մարտական մեքենա, 7 ավտոմեքենա և անձնակազմի մինչև 50 անդամ։
«Ուկրաինացի ևս 42 զինծառայող ինքնակամ վայր են դրել զենքն ու գերի հանձնվել»,–հավելել է նա։

Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ՌԴ ՕՏՈւ ՀՕՊ միջոցները Բրյանսկի և Մելիտոպոլի շրջաններում ուկրաինական երկու անօդաչու են խոցել, իսկ գործողությունների ողջ ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ 443 ԱԹՍ և 130 ինքնաթիռ։
Բացի այդ, ՌԴ ՕՏՈւ օպերատիվ–մարտավարական ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի 32 ռազմական օբյեկտ, այդ թվում` Բուկ-Մ1 ՀՕՊ համալիր և Ս-300 համակարգի ռադիոլոկատոր։
Իգոր Կոնաշենկովը հայտնել է նաև, որ բարձր ճշգրտության հրթիռներով մեկ գիշերվա ընթացքում զինամթերքի երկու պահեստ է ոչնչացվել։
***
Ուկրաինայում հատուկ գործողության գոտում գնդակոծության ժամանակ վիրավորվել է ռուսական Առաջին ալիքի թղթակից Իրինա Կուկսենկովան։
Հերթական ռեպորտաժի նախապատրաստման ժամանակ Կուկսենկովայի նկարահանող խումբը հայտնվել է ուկրաինացի զինվորականների կրակահերթի տակ։ Թղթակիցը բեկորային վնասվածքներ է ստացել ոտքերի հատվածում, օպերատորը և ձայնային օպերատորը չեն տուժել։
«Երկու ոտքիս էլ բեկորներ են կպել։ Զինվորականներն անմիջապես հակաշոկային միջոց են ներարկել և տեղափոխել մոտակա հոսպիտալ»,- պատմել է Կուկսենկովան։
Ռուսական Առաջին ալիքի թղթակիցն այժմ հոսպիտալում է։
Հաղորդվում է, որ ավելի լուրջ հետևանքներից լրագրողին փրկել են ռուս զինվորականները։ Նրանք նույնպես տուժել են, և ներկա պահին նրանք էլ են բուժում ստանում։
Ի դեպ, Իրինա Կուկսենկովան ունի «Արիության համար» մեդալ, որը ստացել է Հարավային Օսեթիայում աշխատելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր