Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում, դատի ենք տալու իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար          Մարտի 15-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 ապր 2022 14:11

Աշխարհի մեծ մասը պարզապես չի մասնակցում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, մենք չպետք է մեզ ավելի շատ թուլացնենք պատժամիջոցներով, քան Պուտինին

Գերմանական Leuchtstoffwerk Breitungen քիմիական ընկերության ղեկավար Վոլֆգանգ Էյզենբերգը ասել է, որ աշխարհի մեծ մասը չի մասնակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ուստի սահմանափակումներն անօգուտ են։


Ընկերության ղեկավարը դեմ է արտահայտվել ռուսական գազի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու գաղափարին, քանի որ, ըստ նրա, դա որևէ կերպ չի ազդի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության վրա։


«Որովհետև աշխարհի մեծ մասը պարզապես չի մասնակցում պատժամիջոցներին: Հնդկաստանը ուրախ է, որ կարող է նավթ ստանալ զեղչված գնով: Սա իրո՞ք լուծում է: Բացի այդ, մենք չպետք է մեզ ավելի շատ թուլացնենք պատժամիջոցներով, քան Վլադիմիր Պուտինին։ Բայց դա հենց այն է, ինչ մենք կանեինք գազի էմբարգոյի պայմաններում»,- ասել է Էյզենբերգը։


Գերմանացի արդյունաբերողը մանրամասնել է, որ Ռուսաստանից կապույտ վառելիքից հրաժարվելու դեպքում իր ձեռնարկությունը կարող է բառացիորեն մնալ առանց էլեկտրաէներգիայի և ստիպված կլինի կրճատել արտադրությունը մեկ երրորդից մինչև 50 տոկոս, ինչպես նաև կրճատել վաճառքը և աշխատատեղերը:


«Երբ գազամատակարարումը դադարեցվի, մեզ սպառնում է ամբողջ արտադրական շղթաների փլուզում՝ ճակատագրական տնտեսական և սոցիալական հետևանքներով»,- եզրափակել է աղբյուրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր