Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականին          Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ Ռուսաստանի և միության երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն ԵՄ       Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ    

13 ապր 2022 12:03

Հայաստանը չունի զենք գնելու փող և երբեք չի ունեցել, եթե նորից տրամադրվեն սպառազինվելու միջոցներ, համապատասխանաբար կգործենք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այլ երկրների կողմից Հայաստանին զենք տրամադրելը կհամարի ոչ բարեկամական քայլ: Այդ մասին նա ասել է 2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովում:

«Կարծում եմ` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար պետք է վերջ տալ Հայաստանի զինմանը: Հայաստանը չունի զենք գնելու փող և երբեք չի ունեցել: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլարի Հայաստանի ռազմական տեխնիկա: Հարց է ծագում՝ որտեղի՞ց աղքատ երկրին այդքան փող: Եթե Հայաստանին նորից տրամադրվեն սպառազինվելու միջոցներ, մենք դա կհամարենք ոչ բարեկամական քայլ և համապատասխանաբար կգործենք»,- ասել է Ալիևը ելույթում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր