Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

15 ապր 2022 12:13

Արցախի մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը

Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել, տարվող գործընթացի գլխավոր շահառուն հենց Արցախի ժողովուրդն է։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։


Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ-ի՝ երեկ արված հայտարարությանը, Աղաջանյանը ասաց․


«Ես կարող եմ ընդամենը ենթադրել, որ մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը»։




Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ առաջնահերթ հարցը պետք է դիտարկել արցախահայության իրավունքների և հետո միայն կարգավիճակի տեսանկյունից, պատգամավորը նշեց․


«ՀՀ-ն մշտապես ունեցել է հենց այս դիրքորոշումը։ ՀՀ-ի համար Արցախյան հիմնախնդիրը երբեք չի եղել տարածքային վեճ, այն եղել է արցախցիների՝ իրենց ծննդավայրում ապահով, անվտանգ ապրելու  խնդիր։ Ըստ էության մեզ համար կարգավիճակը եղել է միջոց այս իրավունքները իրացնելու համար, այստեղ որևէ նորություն չկա»,- ասաց Աղաջանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր