Թրամփը հայտարարել է, որ մտավոր ունակությունների թեստ է հանձնել. առաջարկել է Ջո Բայդենին նույնն անել          Տեսանյութ.Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի. Սամվել Բաբայան       Փաշինյանին եմ ներկայացրել Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում    

16 ապր 2022 14:36

Ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները հիացած են Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթով

Zham.am-ը գրում է.


Նիկոլ Փաշինյանի «պատմական» ելույթը, որտեղ նա «հիմնավորեց», թե ինչու պիտի «...Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնի...», հրճվանքի մեջ է գցել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական դասին: Սակայն միայն դա չեն նկատել թուրքերն ու ադրբեջանցիները: Փաշինյանի այն թեզը, թե «...Հայաստանը ինքնիշխան պետություն է, և ինքը պիտի որոշի իր ապագան, և որ... ռուսական խաղաղասիրական ուժերը չեն երաշխավորի հայերի անվտանգությունը Արցախում...», պարզվում է պատահական մտքեր չեն եղել: Այս մտքերը նրան հուշել են թուրքերը: Ավելին, պարզվում է, երբ Փաշինյանը ակնարկում էր, թե երկրորդ ղարաբաղյան պատերազմը սադրել է «երրորդ կողմը», նա նկատի է ունեցել Մոսկվային:


Ըստ թուրք վերլուծաբանների, Փաշինյանի ելույթը տեղավորվում է նախապես մշակված հայ-թուրքական համաձայնության մեջ, երբ Ղարաբաղը հանձնվում է Ադրբեջանին, իսկ Փաշինյանը դրա մեջ մեղադրում է Մոսկվային, փորձելով փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի Թուրքիա:


Թուրքական Cumhuriyet-ը այդ տեսանկյունից, նույնիսկ այնքան հեռու է գնում, որ նշում է, թե «...Փաշինյանի օգնությամբ, Թուրքիան կարող է Ռուսաստանի ազդեցությունը թուլացնել ոչ միայն Անդրկովկասում, այլև Սիրիայում, ռևանշի հասնելով Ասադի ռեժիմի դեմ նոր ավելի համարձակ ճակատ բացելով...»:


Ինչ վերաբերվում է Մոսկվային, ապա այստեղ նույնպես աննկատ  չեն թողել Փաշինյանի հակառուսական թեզերը, կասկածելով, որ վերջին պահին, Փաշինյանը կարող է իրենց գցել, և հայ-ադրբեջանական «խաղաղ» կոչվող պայմանագիրը կնքել ոչ թե իրենց, այլ Բրյուսելի հովանու տակ, ինչի մասին օրերս ակնարկեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:


Սակայն Կրեմլի մոտ շրջանակները յուրահատուկ ձևով են փորձում արձագանքել այս սցենարին, նշելով, թե «...եթե Փաշինյանը գցի Մոսկվային, ապա վերջինս հակաահաբեկչական գործողություն կիրականացնի Հայաստանում, Ղազախստանի օրինակով, որն ուղղված չի լինի Ադրբեջանի դեմ, կամ ի պաշտպանություն Ղարաբաղի...»:


Ահա մոսկովյան «անալիտիկների» մտքի թռիչքն այս չափի է, և հենց դրա համար է առաջացել այն ճգնաժամը, որին մենք ականատես ենք լինում Ուկրաինայում:


Սա է իրականությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր