Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

20 ապր 2022 12:47

Տեսանյութ․Ես՝ որպես Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է բոլորիս

Բոլոր նրանք, ովքեր մեզանից սպասում էին գործողություններ, ասում եմ՝ մեկնարկը տրված է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Վճռականության պակաս բացարձակ չկա, մենք հետեւողականորեն գնալու ենք մինչեւ վերջ: Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա։ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ խաբել է բոլորիս։ Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ։ Արցախի հարցում ՔՊ-ն որդեգրել է հստակ դիրքորոշում՝ «Անջատում հանուն փրկության»: Եվ հիմ այդ գաղափարը մերժելի է ՔՊ-ի համար եւ նրանք պատրստակամություն են հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ մի քանի օրից օրերին հանրությունը կտեսնի պայքարի տարբեր ձևեր, հետո կհավաքվեն այստեղ:

Հարցին, թե ինչի՞ են սպասում, Թովմասյանը պատասխանեց. «Մենք սպասում ենք կրիտիկական զանգվածի ձեւավորման գործընթացի արդյունավետ իրականացմանը: Ամեն օր մենք ունենք թվի ավելացում: Սա մեր պայքարի մեկնարկն է: Ես կարծում եմ՝ քաղաքացիները կմիանան եւ մենք կկարողանանք իրականացնել մեր վճռական քայլերը: Դրա համար անհրաժեշտ է քաղաքացիների կոնսոլիդացիա: Եթե քաղաքացին չի ուզում երկրում փոփոխություն, դու չես կարող փոխել: Երբ դրսեւորեց այդ ցանկությունը, առաջնորդողը կա: Կտրուկ քայլերի էլ ականատես կլինեք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր