Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

21 ապր 2022 14:05

Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները.այդքան մի նեղվեք, ձեր կալիբրը ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է երեկ 168․am—ին տված հարցազրույցին, որտեղ հայտնել էր, որ նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրչած հայտարարությունը կապիտուլյացիա չէր։

Սոցիալական ցանցերում տարածվեցին տեսապատկերներ, որտեղ Էդմոն Մարուքյանը նախկինում գրել էր․«Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։

Սրա վերաբերյալ Մարուքյանը այժմ գրառում է արել․«Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները։
Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար: Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց վերագնահատելով եղելությունը որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է:
Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից և հնչում է գլխավորապես իրենց մամուլում:
Իմ նկատմամբ հակաքարոզչությանը սովոր եմ, բայց ադրբեջանական պրոպագանդան հայաստանյան մամուլում հետևողականորեն շրջանառելու նկատմամբ հաշտ չեմ: Հաշտ չեմ նաև քաղաքական պրիմիտիվիզմ քարոզողների հետ, ովքեր իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից:
Դիզելի թեմայից էլ այդքան մի նեղվեք, ձեր կալիբրը ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր