Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

21 ապր 2022 14:22

Ռուսաստանը Հայաստանին սննդամթերքով կապահովի նվազագույն գներով

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության առավելագույն մակարդակ ապահովել։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարել է «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ, Պետական դումայի ագրարային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Նիլովը։
Ռուսաստանի մի խումբ խորհրդարանականներ Հայաստան են ժամանել ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով։
«Ռուսաստանի կողմից առավելագույն առաջարկներ կլինեն։ Այլ հարց է, թե որքանով Հայաստանը կկարողանա առավելագույնս իրացնել իր շահերը»,- նկատել է նա։


Պատգամավորն ավելացրել է, որ «Հայաստանի կառավարությունը, ժողովուրդը կորոշեն, թե որքան սերտ ենք զարգացնելու մեր շփումները»։
Խոսքը նախևառաջ ագրարային հատվածում երկկողմ համագործակցության զարգացման մասին է։
Նա կարծում է, որ Հայաստանը կարող է զարգացնել գյուղմթերքի արտադրությունը՝ Ռուսաստան արտահանելու համար։
«Հասկանալի է, որ հացը, ձեթը և էլի շատ բաներ Ռուսաստանը Հայաստանին կապահովի լրիվ ծավալով և նվազագույն գներով»,- նշել է Նիլովը։


Քննարկվում է նաև փոխադարձ հաշվարկները ազգային արժույթներով, առանց եվրոյի և դոլարի «միջնորդության» կատարելու հարցը, ինչը կնպաստի երկու երկրների քաղաքացիների բարեկեցության աճին, ասում է ռուս խորհրդարանականը:
Ռուսաստանը շարունակում է Հայաստանի առաջատար առևտրաներդրումային գործընկեր մնալ, նրա մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր առևտրում գերազանցում է 30 տոկոսը: Համավարակի շրջանում անկումից հետո հաջողվել է ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի հետագծի։ Անցյալ տարի այն կազմել է 2,6 մլրդ դոլար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր