Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

23 ապր 2022 16:14

Տարածվող տեսանյութը հին է և Ազատության հրապարակում չի արված. եթե չհեռացնեք ձեր բանսարկու նյութերը Ազատության հրապարակ փողով մարդ բերելու վերաբերյալ, կխոսենք ձեզ հետ դատական կարգով

«Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով համացանցում տարածված տեսանյութին:


«Արամ Գրիգորյանի մասով տարածվող տեսանյութը հին է և Ազատության հրապարակում չի արված (Դեմիրճյան փողոց, Սիրահարների այգի):
 
Դա էլ մի կողմ. Արամին սովորության համաձայն մոտենում են մուրացկանները օգնություն խնդրելու (երևանաբնակները այդ մարդկանց դեմքով ճանաչուն են):
 
Այս «կարևոր» հարցով մեկնաբանություն այլևս չեմ տալու, իսկ նիկոլական ԶԼՄ-ներին հստակ զգուշացնում եմ՝ այս գրառումից հետո, եթե չհեռացնեք ձեր բանսարկու նյութերը Ազատության հրապարակ փողով մարդ բերելու վերաբերյալ, կխոսենք ձեզ հետ դատական կարգով»:
 
 Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր