Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

28 ապր 2022 15:23

Քանի որ հայկական կողմը որևէ նախապայման չի դնում թուրքերի առջև, հիմա Թուրքիան շատ ավելի հանգիստ է վերաբերվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումներին

2020թ. արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրողությունները հայ հանրության շրջանում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ նոր քննարկումների հիմք են դարձել: Դրանք հետևանք են զուգահեռաբար ընթացող մի շարք գործընթացների, որոնք են Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև դրանց համընթաց շարունակվող Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Վերոնշյալի համատեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության, հայկական հանրության շրջանում թուրք-ադրբեջանական քաղաքականությունից բխող մտահոգությունների վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (Turkish-Armenian reconciliation commission- TARC) անդամ, արևելագետ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի հետ:

Պրոֆեսորի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այլևս քաղաքական իմաստով գործոն չէ: Նա նշել է, որ ճանաչման գործընթացի համար որևէ հեռանկար չի տեսնում հատկապես 100-ամյա տարելիցից հետո, քանի որ այն դադարել է քաղաքական գործոն լինելուց: Հովհաննիսյանն ընդգծել է, որ շարունակվող ճանաչման գործընթացը պետք է դիտարկել միայն բարոյական հարթության մեջ:

Հովհաննիսյանը, որպես ասվածի օրինակ նշելով, թե Բրիտանիայում Հայոց ցեղասպանության ճանաչմամբ բրիտանա-թուրքական կամ բրիտանա-ադրբեջանական հարաբերությունները չեն վատանա, հավելել է. «Հիմա Թուրքիան շատ ավելի հանգիստ է վերաբերվում ու արձագանքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումներին, քան նախկինում, քանի որ քաղաքական հետևանք չկա»:

Նա, գնահատելով նաև հայ-թուրքական գործընթացի հնարավոր ազդեցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա, նշել է, որ հայկական կողմն այս առումով որևէ նախապայման չի դնում, հետևաբար որևէ ազդեցություն չի կարող լինել: Նրա դիտարկմամբ՝ հայկական կողմը կարող է շատ ռոմանտիկ և մարդասիրական պատկերացումներ ունենալ, որ Թուրքիայի հասարակությունը մի օր կգիտակցի և ինքնուրույն կհասնի ցեղասպանության ճանաչմանը:

Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացում թեմայի հնարավոր արծարծմանը, Հովհաննիսյանը համոզված է՝ եթե բանակցությունները Թուրքիայի կողմից իմիտացիոն չեն, ապա վերջինի համար առանձնապես իմաստ չունի պատմական թեմաներն օրակարգ բերել: Նման իմաստ կարող է լինել, եթե Թուրքիան ցանկանում է ճնշումներ բանեցնել:

Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ցեղասպան քաղաքականության շարունակման վերաբերյալ հայկական հանրային դաշտում առկա մտահոգություններին՝ Հովհաննիսյանը դրանք լիովին արդարցված է համարել:

Պրոֆեսորի դիտարկմամբ՝ Ադրբեջանի համար հայերով բնակեցված Արցախը գլխացավանք է: Հետևաբար, ցեղասպանության, էթնիկ զտումների վերաբերյալ մտահոգություններն արդարացված են, և դա մի վտանգ է, որ կախված է հայերի գլխին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր