Աջափնյակում տեղի ունեցած uպանության, uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում          Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ, խուսափել գյուղատնտեսական աշխատանքներից՝ ծառերի էտումից և բողբոջման խթանումից    

29 ապր 2022 13:15

Տեսանյութ.«Բերետավորները» քարշ տալով բերման ենթարկեցին ՀՀԿ-ի ակցիայի մասնակիցներին՝ առանց պատճառի

ՀՀԿ անդամները ցանկանում էին մոտենալ Կառավարության շենքին՝ իրազեկման խաղաղ ակցիայի նպատակով, բայց ոստիկանները թույլ չտվեցին առաջ շարժվել ակցիայի մասնակիցներին՝ պատճառաբանելով, թե միջոցառում է տեղի ունենում։


Կարմիր բերետավորները, առանց որևէ բացատրության ու պատճառաբանման, բերման ենթարկեցին խաղաղ ակցիայի մի խումբ մասնակիցների՝ այդ թվում կանանց և տարան անհայտ ուղղությամբ։


Լրագրողների պնդումներին՝ ի՞նչն է մասնակիցներին բերման ենթարկելու պատճառը, եթե մարդիկ որևէ հակաօրինական քայլ չեն արել, ոստիկանները ոչ մի պատասխան չտվեցին։ Փոխարենը՝ կարմիր բերետավորները շարունակում են բերման ենթարկել խաղաղ ակցիայի մասնակիցներին, վիրավորել իրենց ապօրինի գործողությունները քննադատող լրագրողներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր