Ինչո՞ւ է Հայաստանում արժևորվում դրամը և ինչ հետևանքներ կունենա այս իրավիճակը մեզ համար

Հենց այդ ժամանակ էլ, Հայաստանի ԿԲ-ն որոշում կայացրեց իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8-ից դարձնել 9.25 տոկոսի չափ, ինչը միանգամայն ճիշտ որոշում էր: Ինչո՞ւ ռուբլու հետ միասին սկսեց արժեզրկվել հայկական դրամը նույնպես հասկանալի էր, քանզի երկրի արտաքին առևտրի շրջանառության գրեթե 30 տոկոսը Ռուսաստանի հետ է կազմում:
Սակայն Ռուսաստանի իշխանությունների մի շարք քայլերի արդյունքում ռուսական ռուբլու արժեզրկման գործընթացը կանգնեցվեց: Ռուսաստան-Արևմուտք կապի խզման արդյունքում, կտրուկ նվազեց դոլարի պահանջարկը ռուսական շուկաներում: Բացի այդ, դոլարի վաճառքի վրա բորսաներում դրվեցին չափից դուրս շատ մեծ միջնորդավճարներ: Իսկ եթե դրան ավելացնենք այն որոշումը, որ նույնիսկ իրենց դոլարային հաշիվներից Ռուսաստանի քաղաքացիներն ու ընկերությունները կարող էին կանխիկացնել խիստ սահմանափակ դոլար, ապա պարզ կդառնար, թե ինչու դոլարով առևտուրն այդ երկրում խիստ ձևով կրճատվեց:
Այս ամենը նույնպես չէր կարող չազդել նաև Հայաստանի տնտեսության վրա: Հատկապես, երբ որոշում կայացվեց գազի դիմաց ռուսական Գազպրոմին վճարել ոչ թե դոլարով, այլ ռուբլով:
Արդյունքում, մարտին սրընթաց արժեզրկումից հետո, դրամը սկսեց խիստ արժևորվել: Ընդամենը մեկ-մեկուկես ամսվա ընթացքում դրամը Հայաստանում արժևորվեց ավելի քան 10 տոկոսի չափով: Այսօր դրամի կուրսը տատանվում 445-450 դրամ մեկ դոլարի դիմաց:
Բայց դրամի արժևորումը բերել է իր հետ լուրջ խնդիրներ, հատկապես արտահանողների համար: Այն դեպքում, երբ ռուբլու կուրսը վերադարձել է մինչ ռուս-ուկրաինական պատերազմի չափի, հայկական դրամը այդ ժամանակվա 480 դրամի թվից արժևորվել է ևս մոտ 6-7 տոկոսվ: Դա նշանակում է, որ հայկական արտահանման հնարավորությունները դեպի ռուսական շուկա, խիստ կդժվարանան: Եվ դա այն պարագայում, երբ արևմտյան ընկերությունների հեռացումից հետո, ռուսական շուկայի նվաճման համար նոր պայքար է սկսվելու:
Եվ այդ պարագայում, Հայաստանի ԿԲ-ն գրեթե ոչինչ չի ձեռնարկում, որ այս իրավիճակը շտկվի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԿԲ-ն երկու անգամ իջեցրեց իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, վերջինը իրականացրեց երեկ, այն իջեցնելով 17-ից մինջև 14 տոկոսի չափ: Մինչֆեռ Հայաստանի ԿԲ-ն լռում է և ոչ մի քայլի չի դիմում: Իսկ երբ տևական ժամանակ անց, պարզվի, որ ռուսական շուկաները վերանվաճվել են վրացական, թուրքական, ադրբեջանական և այլ երկրների կողմից, թող ոչ ոք չճամարտակի, թե ինչու մենք ուշացանք:
Որոհետև մենք չունենք, ոչ իրական կառավարություն, ոչ էլ իրական ԿԲ, որոնք կզբաղվեին ոչ թե իմիտացիաներով, այլ իրական գործով և կնպաստեին երկրի տնտեսության զարգացմանը:
Սա է իրականությունը:
Zham.am