Երկրի գլխավոր ցшվագարն ամենայն անամnթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա          Հունիսի 2-ին Գորիսում կբացվի Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ       Ի՞նչ երբեք չեն հանդուրժի կենդանակերպի տարբեր նշանները    

03 մայիս 2022 14:30

Հանգուցյալը ներսից թակել է դագաղի կափարիչը՝ ասելու, որ ողջ է, ժամեր անց՝ մահացել

Պերուում կնոջ հուղարկավորությունը ստացել է անհավատալի ընթացք, երբ հանգուցյալը ներսից թակել է դագաղի կափարիչը՝ ասելու, որ ողջ է:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ապշահար բարեկամները բացել են դագաղն ու տեսել 36-ամյա Ռոզա Իզաբել Կեսպեդե Կալական բաց աչքերով պառկած է:

Գերեզմանատան աշխատող Խուան Սեգունդո Կախոն պատմել է.«Նա բացեց իր աչքերը և քրտնած էր: Ես անմիջապես գնացի գրասենյակ և զանգահարեցի ոստիկանություն»։

Կնոջն արագ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան միացրել են կյանքի ապահովման մեքենային:
Սակայն ժամեր անց կնոջ վիճակը կտրուկ վատացել է, ու նա մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր