Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

06 մայիս 2022 15:03

Խոսքը ոչ թե Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ երկրի ղեկավարության հայտարարությունների ընկալման մասին է. ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ-ում բողոքի ակցիաների մասին

Եթե խոսում ենք Հայաստանում վիճելի հարցերի` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա ազդեցության մասին, ապա խոսքը ոչ թե պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ երկրի ղեկավարության հայտարարությունների ընկալման մասին է: Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։


Նրա խոսքով, Մոսկվան շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և խաղաղ զարգացմամբ, գրում է news.ru-ն։


«Երկրի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական երկխոսության վրա այս գործընթացների ազդեցության հնարավորությանը, խոսքը ոչ թե պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է», - ասել է Զայցևը:


Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ առաջին հերթին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման միջոցով։ Բացի այդ, Մոսկվան աջակցում է կողմերին խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր