Երևանում «ձախ սրունքի հրազենային վնասում» ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել          Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները       Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները    

07 մայիս 2022 13:18

Հիմա եկել է ժամանակը, որ գողերը գոռան՝ բռնեցեք գողին

«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐ ԳՈՂԵՐԸ ԳՈՌԱՆ՝ ԲՌՆԵՑԵՔ ԳՈՂԻՆ...... Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյութ ,և ովքե՞ր են նրանք: Մայիսի 5-ին համացանցում հայտնվել է տեսանյութ, որում դպրոցական երեխաները(2-րդ դասարանցիներ), Օղակաձև այգում տեսնելով կից փողոցով անցնող ցուցարարների երթը, իրենք էլ են բղավում՝ -Առանց նիկոլ Հայաստան....
- Նիկոլ դավաճան և այլն.... Եվ հիմա որոշ լրատվության միջոցները իրար հերթ չեն տալիս՝ մեղադրելու դպրոցին և ուսուցչին, որը փորձում է լռեցնել նրանց, երեխաների մեջ նման ատելություն սերմանելու համար:
ՀԻՄԱ ԼՍԵՔ ՈՒՇԱԴԻՐ
Երեխաները «Հայ ասպետ» դպրոցի սաներն են, որոնք ըստ դասացուցակի, դուրս էին եկել այգում անցկացնելու նկարչության դասը, որը և փայլուն երևում է տեսանյութում գետնին փռված նկարչական թղթերից և, տեսնելով ցուցարարների այն խմբերին, որոնց իրենք ամեն օր ժամերով տեսնում են իրենց հեռուստաէկրաններից և լսում նրանց վանկարկումները, բնականաբար, մանկական ոգևորությամբ կրկնել են դրանք:
Հիմա սրբերի շորեր հագած որոշ լրագրողներ փորձում են մեղադրել դպրոցին և երեխաներին՝ ատելության նման դրսևորման համար, առավել ևս տեղեկանալով, որ դպրոցի տնօրենը Կարին Տոնոյանն է:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ փոխադարձ մեղադրում եմ երկրի վարչապետին և նրա ղեկավարած իշխանությանը իրենց վարած հակազգային և ապիկար քաղաքականության արդյունքում երկրում նման հակադաստիարակչական, հակամարդկային ատելության մթնոլորտ և միջավայր ստեղծելու համար, որի պայմաններում ուղղակի անհնար է, որ անգամ 3 տարեկան երեխան չտեսնի և չկրկնօրինակի մեծերի դրսևորումները:
Հիշեցնեմ նաև, որ այդ մթնոլորտի ձևավորւմը սկսվել է դեռ 2018թ.-ի այն անիծյալ օրերին, երբ նիկոլ փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակի բեմ էին բարձրացնում 10-11 տարեկան երեխայի, որը փողոցային բառապաշարով անվանարկում ու անպատվում էր այդ պահին գործող իշխանություններին.... Հիմա եկել է ժամանակը, որ գողերը գոռան՝ բռնեցեք գողին.... Ցանել եք սերմերը, հիմա էլ վայելեք, պարոնա՛յք..... Բոլորովին չարդարացնելով երեխաների պահվածքը՝ այնուամենայնիվ, լիովին իմ պաշտպանության տակ եմ վերցնում նրանց և հրապարակավ հայտարարում, որ այո՛, նրանք մեծանալու են համարձակ և կամային հատկություններով, ինչպես վայել է ԱՍՊԵՏԻՆ, երբեք չլռել, չհանդուրժել ու չստրկանալ ստին ու սատանային:
Իսկ ԿԳՄՍՆ-ին, քաղաքապետարանի աշխատակազմին և ոստիկանությանը վաղուց սպասում ենք մեր դպրոցում, որ ցույց տանք, թե ի՞նչ է նշանակում ազգային և ասպետական դպրոց ու կրթություն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր