«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

10 մայիս 2022 15:50

Պուտինը չկարողացավ Մայիսի 9-ին հայտարարել Ուկրաինայում ռազմական հաջողության մասին.սխալ հաշվարկը հանգեցրեց ահռելի կորուստների

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դիմադրության թերագնահատումը հանգեցրեց ակնհայտ օպերատիվ սխալների: Դա խանգարեց Պուտինին՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա շքերթում հայտարարել Ուկրաինայում զգալի ռազմական հաջողությունների մասին: Այս մասին Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

«Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի ներխուժման ծրագիրը հիմնված է եղել այն սխալ ենթադրության վրա, որ կհանդիպեն սահմանափակ դիմադրության և կկարողանան արագորեն շրջապատել ու շրջանցել բնակեցված տարածքները»,- ասվում է զեկույցում:
Ըստ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ այս սխալ հաշվարկը հանգեցրեց ահռելի կորուստների և հետագայում Ռուսաստանի օպերատիվ կենտրոնի թուլացմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր