Գյուլլելու ձայնագրության սկիզբը մոնտաժել են, խոսակցությունը եղել է բոլորովին այլ բանի մասին․ «Հրապարակ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար       Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնազերծվում են․«Հրապարակ»    

10 մայիս 2022 15:17

Տեսանյութ.. Մեկի վիճակը վատացավ.Ոստիկանները տեսնելով, որ փողոցի չի բացվում, մոտեցան ցուցարարներին եւ սկսեցին հրելով բացել փողոցը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորած անհնազանդության երթը հասել է Բագրատունյաց պողոտա՝ Երեւանյան լճի հարեւանությամբ, որտեղ ցուցարարները նստեցին փողոցում եւ ամբողձությամբ փակեցին այն:


Գեղամ Մանուկյանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Ոստիկանները խնդրում են, որ փողոցը բացվի, բայց Հայաստանում իրողություններ են փոխվել, տերը քաղաքացին է, Նիկոլն էլ իշխանություն չունի: Մենք կորոշենք՝ կբացենք: Պատգամավորներով կխորհրդակցենք եւ որոշումը կփոխանցենք մեր հայրենակիցներին»:




Նշենք, որ այստեղ են ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Մխիթար Զաքարյանը, Էլինար Վարդանյանը, Գեղամ Նազարյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արամ Վարդեւանյանը, Ագնեսա Խամոյանը ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:


Որոշ ժամանակ անց ոստիկանները տեսնելով, որ փողոցի չի բացվում, մոտեցան ցուցարարներին եւ սկսեցին հրելով բացել փողոցը: Ուժեղ հրմշտոց սկսվեց, կարմիր բերետավորները սկսեցին ուժ գործադրելով բերման ենթարկել երթի մասնակիցներին:


Ցուցարարները վանկարկում էին՝ «պայքար», «Արցախ», «առանց թուրքի Հայաստան»:


Ցուցարարներից մի երիտասարդի ինքնազգացողությունը վատացավ, ոստիկանները նստեցրին նրան գետնին, ջրով ցողեցին դեմքը: Երբ երիտասարդն ուշքի եկավ, սկսեց վանկարկե լ՝ «Արցախ»: Ոստիկանները նրան եւս բերման ենթարկեցին:


Որոշ ժանմանակ անց ցուցարարները շարունակցեին երթը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր