ՀՀ ԱԳՆ-ից զրո արձագանք, զրո հերքում,հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը, և հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ են առաջ գալու

«Անցել է մեկ օր։
ՀՀ արտգործնախարարությունից զրո արձագանք, զրո հերքում, ինչը նշանակում է՝ ասվածը ճշմարտություն է։
Մինչդեռ հիշյալ շրջանների հանձնումն Անդրբեջանին ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԵՎ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ.
▪️Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ անցնելու են թշնամուն դրանից բխող բոլոր հետևանքներով (ճիշտ այնպես, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի պարագայում),
▪️հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը, և հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ են առաջ գալու (ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում),
▪️ուղիղ հարվածի տակ է դրվելու Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան,
▪️տասնյակ գյուղեր կհայտնվեն թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին։
1-ին նկարում Տիգրանաշեն գյուղն է և Թեժքար լեռը (1735մ), իսկ 2-րդ նկարում Թեժքարից բացվող տեսարանն է՝ ասես ափի մեջ փռված Արարատյան դաշտավայրը, որը կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ՝ գյուղն ու լեռը Ադրբեջանին հանձնելու պարագայում...»

