Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը Լավ չէ, իհարկե: բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

12 մայիս 2022 13:17

Տեսանյութ.Փաշինյանը կհարցաքննվի. դատախազությունը բավարարել է մեր միջնորդությունը

Զոհված զինծառայողների ծնողներն այժմ գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ հարցաքննության, զոհված զինծառայողները տուժող են ճանաչվել, ծնողները՝ իրավահաջորդներ։


Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլոր ծնողները ճանաչվում են որպես տուժողի իրավահաջորդ, իրենք՝ ներկայացուցիչ, ինչից հետո ծնողները հարցաքննվում են։


Փաստաբանի գնահատմամբ՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին որոշմամբ խիստ ընդհանրական իրավական գնահատական է տրված արարքներին, մասնավորապես, հանցագործությունը կատարող ենթադրյալ անձանց հստակ անուններ նշված չեն, նշված է, որ մի խումբ պաշտոնատար անձինք կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ազդել են բանակի մարչտունակության վրա։


Փաստաբանը նշեց, որ տուժողների բոլոր իրավահաջորդներն առարկում են որոշման նկարագրական մասի դեմ, նշել են, որ իրենց պահանջն, ըստ էության, բավարարված չէ, քանի որ իրենց որդիների զոհվելու մեջ միակ պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է և պահանջում են, որ տուժող ճանաչելու որոշման մեջ որպես հիշյալ գործողությունների մեղավոր մատնանշվի Նիկոլ Փաշինյանը։ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել՝ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին՝ Փաշինյանին հարցաքննել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր