Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին          Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ       Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ    

13 մայիս 2022 15:39

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են համածառայակիցները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։


«Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:


2022 թվականի մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս 2 համածառայակիցները:


Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր