Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու մարմին          ԱՄՆ-ը խախտել է հակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի հետ կնքված հուշագրի երկու կետ, Թեհրանը պատասխան է տալու յուրաքանչյուր խախտմանը       Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել    

18 մայիս 2022 11:29

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցներից մեկը մահացել է գերդոզավորումից

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիներին կոչ արեց զգույշ լինել՝ հաշվի առնելով այդ ակցիաներում «որոշակի կոնտինգենտի» առկայությունը։

Նա այսպես մեկնաբանեց Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր շարժման տեղադրած վրաններից մեկում Երևանի ավագանու նախկին անդամ Արթուր Սեդրակյանի մահը։
Սեդրակյանը հանկարծամահ էր եղել սրտային սուր անբավարարությունից։ Նրա մահից մի քանի օր անց ոստիկանությունը հայտնել էր, որ նրա արյան մեջ հայտնաբերվել է բնական և սինթետիկ կանաբինոիդների խառնուրդ՝ բենզոդիազեպինի միացություններ։

Խորհրդարանական հանձնաժողովի նիստում այսօր ներկա փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ մահը վրա է հասել գերդոզավորման հետևանքով։ Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց, որ համապատասխան կառույցներն անելիք ունեն։

«Եթե փակ տարածքներում նման կոնտինգենտ կա, ապա ինձ թվում է, որ այդ գործողություններում ներգրավված երիտասարդները պետք է հատկապես զգոն լինեն»,- նշեց Քոչարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր