Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

28 մայիս 2022 13:33

Տեսանյութ.ՌԴ-ն ՀՀ-ում հեղափոխություն չի՛ անի. ընդդիմությունը ռեսուրս ունի՝մոտավոր 20 հազար մարդ, բայց դոփում է տեղում

ՌԴ-ն շատ լավ հասկանում է, որ ՀՀ գործող վարչապետը ամեն վայրկյան կարող է թեքվել դեպի արևմուտք, հասկանում է նաև, որ դրան այո՛, կանդրադառնա, բայց դրանով հանդերձ նա ՀՀ-ում հեղափոխություն չի անի, դա նրա աշխատաոճը չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն երբեք զանգ չի տա, այդ կերպ ՀՀ-ի ներսում իշխանափոխություն չի անի։ «ՀՀ ներքաղաքական ուժերը կարո՞ղ են իրավիճակ փոխել երկրում և ստիպել Փաշինյանի հրաժարական տալ, խնդրեմ, Մոսկվան դեմ չի լինի, բայ ռուսական կողմը նախաձեռնող չի լինի»,- ասել է քաղտեխնոլոգը։

Վերլուծելով ներքաղաքական վիճակը՝ բանախոսն արձանագրել է, որ ընդդիմությունն այսօր ունի ռեսուրս, կայուն զանգված, մոտավոր 20 հազար մարդ, որոնք պատրաստ են որոշակի կտրուկ գործողությունների։

«Ընդդիմությունն այսօր, եթե ոչ ողջ հանրապետությունը, ապա գոնե մայրաքաղաքը կարող է պարալիզացնել և երթևեկությունն օրինակ կոլապսի ենթարկել, բայց մենք սա չենք տեսնում, հետևաբար հարց է առաջանում, ինչու՞», - ասել է Բադալյանն՝ ավելացնելով, որ «Դիմադրություն» շարժումը հասել է ինչ -որ կետի, և առայժմ դոփում է տեսում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր