Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

31 մայիս 2022 10:03

Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի խորհրդարան․կշրջափակե՞ն խորհրդարանի շենքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում այսօրվանից կմեկնարկեն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Այսօր խորհրդարան կայցելեն գործադիրի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ֆինանսների նախարար, ԿԲ նախագահ, Հաշվեքննիչ պալատի ղեկավար եւ այլք։

Օրենքը պահանջում է նաեւ վարչապետի ներկայությունը։ Իշխանական խմբակցությունից երեկ վստահեցնում էին, որ Փաշինյանը ներկա կգտնվի կատարողականի քննարկմանը։ Դիմադրության շարժումն այս անգա՞մ էլ թույլ կտա, որ Փաշինյանը հանգիստ ելումուտ անի խորհրդարան, թե՞ հնարավոր է շրջափակեն խորհրդարանի շենքը։ Երեկ մինչեւ երեկո շարժման նախաձեռնողներն այս հարցի պատասխանը դեռ չունեին՝ խորհրդարանի շենքը պաշարելու հարցը որոշված չէր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր