Ի՞նչ է սպասվում մինչև հունիսի 3-ը. պատրաստվում են ընդհուպ շատ կոշտ միջոցնե՞ր ձեռնարկել. «Փաստ»
![](https://azg.am/wp-content/uploads/2022/05/inbound8978591276644370143.jpg)
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այդ օրվան բավական հիմնավոր են պատրաստվում։ Ավելին, թեպետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում սարկազմով ասել էր, թե պետք է ընդդիմությանը «առանձնապես չխանգարել, որ «մինչև քոքը մաշեն»», այդուամենայնիվ, նա լրջորեն անհանգստացած է, որ դիմադրության շարժումը բացարձակ չի «մաշվում», ինչի վկայությունն էին նաև երեկվա ակցիաներն ու ոստիկանության խայտառակ, բռնի, անմարդկային գործողությունները: Ըստ այդմ, իշխանական ուժի մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մտադիր է մինչև հունիսի 3-ն «ազատել» Ֆրանսիայի հրապարակը, հավաքել բոլոր վրանները, ինչ գնով էլ լինի: Մենք տեղեկություններ ունենք նաև, որ նա իր այդ որոշման մասին արդեն նախապես տեղեկացրել է ՀՀում հավատարմագրված «արևմտյան» դեսպաններին՝ նշելով, որ պատրաստվում է ընդհուպ շատ կոշտ միջոցներ ձեռնարկել։
Այս օրերին Նիկոլ Փաշինյանը Երևանում է կուտակել իր միակ հենարան մնացած ոստիկանների ահռելի խմբաքանակ, ընդ որում՝ նաև բոլոր մարզերից: Դա ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով: Մեզ տեղեկություններ են հասնում, որ մարզերից ոստիկանական նորանոր խմբեր են բերվում, ինչի արդյունքում, ինչպես տեղեկացնում են մեր մարզային աղբյուրները, տեղերում հատուկենտ ոստիկաններ են մնացել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում