Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

31 մայիս 2022 11:09

Աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել «միջուկային պատերազմի շեմին».Եթե չլինի Արցախը, արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Արցախը, նրա գոյությունը, տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային #աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնն է։ Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը #Անդրկովկաս/ում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով (աշխարհառազմավարական հակակշիռների համակարգ և այլն) գործնականում անհնար կլինի։ Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման։


Իսկ ի՞նչ կարող է լինել, երբ անհնար է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել ավանդական միջոցներով, և երբ համաշխարհային և տարածաշրջանային մեծ տերությունները բացահայտ հակադրվելու են միմյանց։


Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. Աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել #միջուկային պատերազմի շեմին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր