Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

31 մայիս 2022 13:00

Տեսանյութ․ 5000 ոստիկանական ուժեր են տեղակայել տարբեր նախարարություններ.Ռադիոտնից Արցախի դրոշ պարզեցին ցուցարարներին

Այս պահին մոտ 5 հազար ոստիկանական ուժեր են տեղակայել տարբեր նախարարությունների, անգամ Ռադիոտան ու ԵՊՀ մոտ՝  հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ռադիոտան շենքի դիմաց, որտեղ մի պահ կանգ առավ «Դիմադրություն» շարժման երթը։
Նա վստահեցրեց, որ իրենց նպատակը Նիկոլի օրիանակով Ռադիոտուն մտնելը չէ, բայց, չնայած դրան, նա ահաբեկված է։
«Մի հատ ստեղ կարաք լիաթոք ծիծաղեք, որ կարողանում եք ամբողջ ուժայիններին 24 ժամ պահեք փողոցում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ռադիոտան շենքից աշխատակիցներից մեկը՝ զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը Արցախի ու Հայաստանի դրոշներ պարզեց ցուցարարներին։
«Դուք մեզանից պաշտպանվելու կարիքը չունեք ու հաստատ Ոստիկանությունը չէ, որ պետք է մեր և ձեր միջև պատնեշ կանգնի, եմնք միասին մեկ նպատակ ունենք՝ հանուն Արցախի ու Հայաստանի։ Ու այս նպատակին հասնելու ենք՝ չնայած բոլոր խոչընդոտներին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր