Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

02 հուն 2022 13:28

Ընդդիմադիրներից չկան.Խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյանը` սահմանազատման հանձնաժողովում ադրբեջանցիների թվի մասին

Սահմանազատման և սահմանային անվտանգության` Մոսկվայում կայանալիք առաջիկա նիստը նախորդի շարունակությունն է լինելու և քննարկվելու է, թե ինչպես են երկու երկրներն առաջ գնալու։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է նիստի անցկացման օրվան ու ժամին, Գրիգորյանը նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կհայտնի այդ մասին։
Մայիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում ստորագրեց` հաստատելով հանձնաժողովի կազմը։ Հայկական հանձնաժողովը, որը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, 12 անդամ ունի, իսկ ադրբեջանական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Հայաստանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի անդամների թվաքանակը գրեթե կրկնակի պակաս Ադրբեջանի հանձնաժողովի անդամների թվից։

Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, քանի որ բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցություններից առաջ անդրադառնում են բոլոր հարցերին։
«Թվաքանակի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում։ Ավելին` մինչև այսօր էլ բազմաթիվ անգամ մասնագետների հետ քննարկումներ ենք արել սահմանազատման հարցերով»,–ասաց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ սահմանային ցանկացած լարվածություն բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա, ինչի համար էլ հայկական կողմն առաջարկում էր մինչև սահմանզատման գործընթացը սկսելը զորքերը հայելային կերպով հետ քաշել սահմանից։ Գրիգորյանի խոսքով` սահմազատման հարցով երկու երկրների մոտեցումներում կան տարաձայություններ, սակայն հույս ունեն բանակցությունների միջոցով հաղթահարել դրանք։
Ինչ վերաբերում է մասնագետներին, ընդդիմադիր գործիչներն ընդհանրապես ներկայացված չեն գործադիրում, և դա տրամաբանական է», - ասաց ԱԽ քարտուղարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր