Կոտայքում «Nissan Teana»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին, վերջինն էլ՝ «Nissan Tiida»-ին․ 1 հոգի վրшերթի է ենթարկվել          Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը. ՀԿԿ       Դոնալդ Թրամփը պահանջել է Նեթանյահուին փոխել Արևմտյան ափի քաղաքականությունը    

03 հուն 2022 16:10

Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը

Ռոսկոմնադզորը սահմանափակել է ևս երկու լրատամիջոցների՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության և ֆիննական Yle հեռուստառադիոընկերության կայքերը (ընդգրկվել են արդարադատության նախարարության ռեստրում՝ որպես արտասահմանյան լրտես-լրատվամիջոցներ)։ Այդ մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնի է դարձել Ռոսկոմնադզորի՝ ՌԴ-ում արգելափակված էջերի և ռեսուրսների համընդհանուր ծառայության էջից։ 


Երկու լրատվամիջոցներն էլ արգելափակվել են Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով՝ մայիսի 27-ից։ Արգելափակման համար հիմք է ծառայել Դաշնային օրենսդրության ՝ «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների, և տեղեկատվության պաշտպանության մասին» 15․3 հոդվածը։ Այդ նորմը կարգավորում է զանգվածային անկարգություններ հրահրող, ծայրահեղական գործողությունների դրդող կամ կարգապահության խախտմամբ անցկացվող զանգվածային միջոցառումների մասնակցության մասին տեղեկություններ պարունակող կայքերի հասանելիությունը։


Վերոնշյալ երկու լրատվամիջոցները մուտք գործելիս, ինչպես նշում է, Lenta-ն, հաղորդագրություն է հայտնվում, որ այդ կայքերը հասանելի չեն։ Այդուհանդերձ, ՌԴ-ում արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության միայն ռուսական տարբերակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր