Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»          Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը    

08 հուն 2022 13:10

ԵՄ-ն խոչընդոտելու է արցախյան ապրանքների արտահանումը․ պաշտոնական

«Հայկական ալիքը» գրում է. «Հունիսի 7-ին Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն հանդիպել է Ադրբեջանի Պարենային անվտանգության գործակալության նախագահ Ղոշղար Թահմազլուի հետ։ Խոսելով Արցախի՝ այսպես կոչված «Հայաստանի կողմից օկուպացված» տարածքներում գինու և «made in Armenia» մակնշման ներքո այլ ապրանքների «ապօրինի արտադրության», վաճառքի և ԵՄ արտահանման մասին՝ Պ․ Միխալկոն ընդգծել է, որ ԵՄ Ադրբեջանին աջակցություն կցուցաբերի «նման նեգատիվ իրավիճակները կանխելու համար»։ Եթե դիվանագիտական լեզվից թարգմանելու լինենք, ապա ԵՄ դեսպանը փաստացի բանավոր պարտավորություն է ստանձնել խոչընդոտելու Արցախից ՀՀ միջոցով ԵՄ երկրներ արտահանումը։


Նշենք, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից որևէ պատասխան չկա իր տարածքից արտահանումն առերևույթ ապօրինի խոչընդոտելու մասին հայտարարությանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր