Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

08 հուն 2022 17:34

Շուտով մոսկովյան բորսայում առևտուր կսկսի իրականացվել նաև հայկական դրամով

Շուտով մոսկովյան բորսայում  առևտուր կսկսի իրականացվել նաև հայկական դրամով։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Արժութային շուկայի դեպարտամենտի տնօրան Անդրեյ Սկաբելին։

Նա նշել է, որ այս պահին մոտ 20 արժութահին զույգեր են սպասում բորսա դուրս գալուն։

«Առաջիկա ամիսներին  մենք նախատեսում ենք  հայկական դրամի, ուզբեկական սումի, էմիրաթական դիրհամի թողարկվելուն։ Մենք տեսնում ենք այս արժույթների նկատմամբ հետաքրքրություն ու հասկանում ենք, որ դրանք կունենան իրացվելիություն»,-ասել է նա։

Հունիսի 8-ի դրությամբ մոսկովյան բորսայի ցանկում կան ամերիկյան դոլար, եվրո, չինական յուան, բրիտանական ֆունտ, շվեյցարական ֆրանկ հոնկոնգյան դոլար, բելոռուսական ռուբլի, թուրքական լիրա, ճապոնական իեն, ղազախական տենգեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր