Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

13 հուն 2022 11:49

Դուրդ չի գալիս՝ գնա՛ քո երկիրը. ռուս կինը վիրավորված է՝ հասկանալի կլիներ, եթե լիներ Եվրոպան կամ Ամերիկան, բայց սա Հայաստանն է

Bloknot.ru-ն գրում է, որ Եվրոպայում բնակվող ռուսներն արդեն մեկ անգամ չէ, որ խոսել են իրենց նկատմամբ էթնիկ հողի վրա հանկարծակի առաջացած թշնամանքի մասին, որն ավելի ու ավելի հաճախ սկսել է դրսևորվել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկով։ Բայց ռուսաֆոբիայի փաստեր կան ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Ռուսաստանին առերևույթ բարեկամական երկրներում։

Հայաստան ճամփորդության մեկնած ռուս կինը սարսափելի վերաբերմունքի է արժանացել և կարծում է, որ դա ռուսների հանդեպ ատելության պատճառով է եղել: Անաստասիան մի քանի անգամ արձակուրդին Հայաստան է գնացել, իսկ այս տարի որոշել է ավելի երկար մնալ։ Աղջկան երկար ժամանակ վարձով բնակարան է պետք եղել: 

«2022 թվականի մարտի սկզբից Երևանում բնակարանների գները զգալիորեն աճել են, և միևնույն ժամանակ վատացել է վերաբերմունքը ռուս վարձակալների նկատմամբ, պատմել է նա:

- Ես ուզում էի ամբողջ ամառ մնալ Հայաստանում։ Գտա Երևանի կենտրոնում գտնվող մի բնակարան, կապ հաստատեցի տանտիրոջ հետ և ասացի, որ եթե ամեն ինչ համապատասխանում է լուսանկարին պատրաստ եմ պայմանագիր կնքել։ Նրան ասացի, որ ինձ բնակարան է պետք մինչև աշուն։ Ինձ ասացին, որ միայն վաղը հնարավոր կլինի տեսնել բնակարանը։ Եվ հանկարծ կես ժամ անց գրեցին, որ բնակարանն արդեն տրվել է վարձով։ Ես սկսեցի պարզել, թե ինչպե՞ս է դա եղել, քանի որ մենք պայմանավորվել էինք: Դրանից հետո սպառնալիքները տեղացին»։

Ռուս աղջիկը ենթադրել է, որ բախվել է խաբեբաների, քանի որ արդեն պատրաստ էր պայմանագիր կնքել։ Բայց նրան անմիջապես պատասխանեցին, որ եթե իրեն ին- որ բան դուր չի գալիս՝ կարող է «գնալ տուն»: Իսկ հետո ավելացրել են, որ նրան «հիշել են»։

«Ճիշտն ասած, ես ցնցված եմ։ Լավ, հասկանալի կլիներ, եթե լիներ Եվրոպան կամ Ամերիկան, բայց սա Հայաստանն է։ Քանի՞ հայ է ամեն ամիս մեկնում Ռուսաստան և նրանցից քանիսն է ապրում այստեղ: Իսկ հիմա ո՞ւր են հասել բնակարանների գները: Ռուսների վրա փող են աշխատում ու միևնույն ժամանակ կոպիտ կերպով ասում են «կորի՛ր այստեղից»։

Ավելին, ես իմացա, որ եթե հայն է բնակարան է վարձում՝ նրա համար ավելի էժան է, իսկ ռուսների համար, ընդհակառակը, ավելի թանկ է,- վրդովված պատմել է աղջիկը,- ռուսական համարից եմ գրել, մեսենջերում երևում է իմ լուսանկարը, պարզ է, որ ես ռուս եմ։ Եվ ես կարծում եմ, որ ինձ հետ այդքան կոպիտ են վարվել հենց այն պատճառով, որ ես ռուս եմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր