Այս կենդանակերպի նշանների կյանքը հուլիսի 1-ից կլցվի երջանկությամբ          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանների համար ֆինանսական առումով շրջադարձային կլինի    

14 հուն 2022 10:19

Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեծացրել է այսօրվա հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախօրեի հայտարարությունը մեծացրել է այսօրվա հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը: Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանը ոչ միայն ամփոփելու է անցած մոտ 2 ամիսների արած-չարածը, այլև հայտարարելու է ավելի երկարատև ընդմիջումներով հանրահավաքների շարքը շարունակելու մարտավարության մասին։


Նախապես, շաբաթը մեկ ինտերվալի շուրջ է եղել համաձայնությունը։ Խոսվելու է նաև վրանային ակցիաների մասին, հավանաբար, կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից՝ այլ եղանակներով պայքարը շարունակելու առաջարկով: Ագնեսա Խամոյանը մեզ փոխանցեց. «Շարժման հետագա մարտավարության և հետագա քայլերի մասին սպասեք Իշխան Սաղաթելյանի ելույթին»»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր