Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

14 հուն 2022 11:24

Կա խոստովանություն, որ պատրաստ են հանձնել Բերձորը, Աղավնոն և հարակից տարածքները՝ փոխարենը չստանալով որևէ անվտանգային այլընտրանք

Բոլոր գերատեսչությունների պատասխանները փաստացի ամփոփված են հունիսի 8-ին վարչապետի աշխատակազմի պաշտոնական պատասխանում, որտեղ կա խոստովանություն, որ իրենք պատրաստ են հանձնել Բերձորը (Լաչին), Աղավնոն և հարակից տարածքները՝ փոխարենը չստանալով որևէ անվտանգային այլընտրանք։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է հեռուստամեկնաբան, «Ազատագրական շարժման» անդամ Նաիրի Հոխիկյանը՝ կից ներկայացնելով ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ ԱԳՆ-ին, ՏԿԵՆ-ին, Սյունիքի մարզպետարանին ուղղած իր նամակի պատասխանը։


«2022-ի մայիսի կեսերին գրավոր հարցում էի ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ ԱԳՆ-ին, ՏԿԵՆ-ին, Սյունիքի մարզպետարանին՝ պարզաբանելու, թե տեղյա՞կ է արդյոք հայկական կողմը Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի շինարարության մասին, ինչո՞ւ Հայաստանի որևէ ներկայացուցիչ չի մասնակցում այդ շինարարությանը և ինչքանո՞վ է ՀՀ կառավարությունը նպատակահարմար համարում այդ ճանապարհի գոյությունը։


Բոլոր գերատեսչությունների պատասխանները փաստացի ամփոփված են հունիսի 8-ին վարչապետի աշխատակազմի պաշտոնական պատասխանում, որտեղ կա խոստովանություն, որ իրենք պատրաստ են հանձնել Բերձորը (Լաչին), Աղավնոն և հարակից տարածքները՝ փոխարենը չստանալով որևէ անվտանգային այլընտրանք։


Արցախի Քաշաթաղը Ադրբեջանի տարածք համարող վարչապետից այլ բան սպասելի չի, հետևաբար մենք պետք է առաջիկա օրերի համար հստակ գործողությունների պլան մտածենք ու համազգային պայքարով թույլ չտանք Բերձորի ու Աղավնոյի հանձնումը։ Վստահ եմ, որ կարող ենք։


Այս երկու բնակավայրերում ապրող հայերը որոշել են դուրս չգալ։ Պիտի տեր կանգնենք նրանց»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր