Երևանում բшխվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն, կա վիրшվոր          ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն       ՌԴ-ն դադարեցնում է ռազմական պայմանագրերը 11 եվրոպական երկրների հետ    

22 հուն 2022 14:14

Տեսանյութ.Մայամիում 126 ուղևոր տեղափոխող օդանավը վայրէջքի ժամանակ հրդեհվել է

Red Air ավիաընկերության ինքնաթիռը Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս բռնկվել է։ Այս մասին հունիսի 22-ին հայտնել է NBC հեռուստաալիքը։

Նշվում է, որ ինքնաթիռը գալիս էր Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյից։ 

Հեռուստաալիքի տվյալներով՝ խափանվել է ինքնաթիռի առջևի շասսին, ինչն էլ հավանաբար հրդեհի պատճառ է դարձել։ 

Փրկարարներն արագորեն ժամանել են վթարի վայր և մարել կրակը։

Հայտնի է, որ օդանավում 126 մարդ է եղել, բոլորն էլ ողջ են։ Երեք հոգի թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր