Թուրքիայի հետ հարաբերությունների «կարգավորման» դիմաց ՀՀ իշխանությունը ինչ-որ բան կստանա, իսկ ի՞նչ կստանա Հայաստանը

Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանը մոռանա Հայոց ցեղասպանության մասին, դադարի Թուրքիային որեւէ պայման դնել եւ փակի 1915-ին տեղի ունեցածի թեման, ապա Թուրքիայի հետ «խնդիրներ» չեն լինի։ Այս հարցում Թուրքիայի համար ընդհանրապես խոչընդոտներ չկան։
Թուրքիային, ըստ Սատանովսկու, պետք է Հայաստանի Սյունիքի մարզը, Զանգեզուրի միջանցքը, որպեսզի լուծի իր աշխարհաքաղաքական խնդիրները մեծ տարանցիկ միջանցքով: Նա բացատրեց, որ Թուրքիան Հայաստանի Սյունիքի մարզը համարում է իր օրինական շահերի գոտի, որը, Անկարայի ընկալմամբ, գտնվել է Հայաստանի ձեռքում։ Թուրքիայի տեսանկյունից Անդրկովկասը օսմանյան նավահանգիստ է։
«Տվեք միջանցք, եւ «խնդիրներ» չեն լինի. սա հենց այն բանաձեւն է, որը Թուրքիան տեսնում է որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միջոց: Սա նշանակում է, որ Թուրքիան անում է այն, ինչ իրեն պետք է, Հայաստանը դրան չի խանգարում, եւ Հայաստանի իշխանությունները սրա համար ինչ-որ բան կստանան։ Իսկ ի՞նչ է ստանալու Հայաստանը։ Չգիտեմ»,-եզրափակեց Սատանովսկին: