Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

04 հուլ 2022 13:29

Ամերիկացիներն ուզում են գերիշխել…միաբևեռ աշխարհ են ուզում, գլուխ բարձրացնողներին ռմբակոծում են… «աշխարհը բաժանելու են»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ աշխարհի վերաբաժանման համար պայքարի հաջորդ կռիվը լինելու է Կենտրոնական Ասիայում, դրա ախտանիշներն արդեն ի հայտ են եկել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։


«Ամերիկացիներն ուզում են գերիշխել… միաբևեռ աշխարհ են ուզում, իսկ գլուխ բարձրացնողներին ռմբակոծում են… Պատճառն աշխարհում նոր հարաբերությունների ի հայտ գալն է, բազմաբևեռությունը։ Այսօր պայքար է գնում ոչ միայն մեր հետխորհրդային տարածքի, դրա եվրոպական մասի համար, այսօր պայքար է ծավալվել Կենտրոնական Ասիայի համար, որտեղ գտնվում են մեր (նախկին խորհրդային) հանրապետությունները», — ասել է Լուկաշենկոն շաբաթ Բելառուսի Անկախության տոնի առթիվ  հանդիսավոր հանդիպման ժամանակ:


Նա ընդգծել է, որ այս տարվա սկզբին Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերից հետո զգուշացրել է Ուզբեկստանում իրավիճակի ապակայունացման վտանգի մասին։


«Տեսեք՝ Ղարակալպակստանի (ինքնավար) Հանրապետությունը… իբր ինչ-որ բան չի արտացոլվել սահմանադրության մեջ, իսկ հիմա այն ոտքի է ելել, ոչ, Ուզբեկստանը սկսել են ճոճել: Եվ այսօր արդեն հայտարարում են, որ օտարների մատը դրան խառն է: Նրանք չեն հեռանա նաև Ղազախստանից։ Իրավիճակն այնտեղ բարդ է»,- ասել է Լուկաշենկոն։


«Կենտրոնական Ասիան, ինչպես և մենք, հայտնվել է երկու կրակի արանքում՝ մի կողմից եվրոպացիները և ամերիկացիներն են, մյուս կողմից՝ Չինաստանի, որը մեծապես օգնում է Կենտրոնական Ասիայի գոյատևմանը։ Այս մենամարտը շուտով կլինի Կենտրոնական Ասիայում, դրա ախտանիշներն արդեն ի հայտ են եկել»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։ Նա ընդգծել է, որ «աշխարհը բաժանելու են»։


Հիշեցնենք, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ղարակալպակստանի ինքնավարությունում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, հայտարարել է պարետային ժամ, որը գործելու է մինչև օգոստոսի 2-ը հայտարարված արտակարգ դրության շրջանակում։ 


Ուրբաթ մարդկանց խումբը փորձել էր գրավել ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները. նրանց դժգոհությունն առաջարկել էր նախագահ Միրզիյոևի սահմանադրական բարեփոխումների առաջարկը, որը վերաբերելու էր նաև ինքնավարությանը:


Իրավապահները վճռականորեն ճնշել են անօրինական գործողությունները: Հաջորդ օրը Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ որոշել է չփոփոխել սահմանադրությունը Ղարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ։


Մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող Ղարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում և համարվում է երկրի ամենամեծ շրջանը՝ զբաղեցնելով նրա տարածքի մոտ 40 տոկոսը։ 1990-ականներին ստորագրվել է համաձայնագիր, որով այն ինքնիշխան հանրապետության կարգավիճակով մուտք է գործել Ուզբեկստանի կազմ՝ հետագայում հանրաքվեի հիման վրա դուրս գալու իրավունքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր