Կենդանակերպի որոշ նշաններ կստանան ֆինանսական եկամուտներ          Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը       Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն    

15 հոկ 2022 12:10

Ռուսաստանը առանց միջուկային զենքի էլ գործը գլուխ կբերի, տիրապետում է զենքի ամենաժամանակակից տեսակներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանն ունի ամենաժամանակակից տեսակի զինատեսակներ և առանց միջուկային զենքի էլ գործը գլուխ կբերի Ուկրաինայի հետ դիմակայությունում:


«Մի քանի օր առաջ, երբ Ռուսաստանը Ղրիմի կամրջին ի պատասխան գերճշգրիտ հարվածներ հասցրեց Ուկրաինային, նկատեցիք, որ սա ուժ է: Եվ շատ արժանի ուժ: Բայց սա դեռ ամենը չէ:


Ռուսաստանը, վստահ եմ, տիրապետում է զենքի ամենաժամանակակից տեսակներին: Եվ միջուկային զենքի կարիք չկա: Ռուսաստանը առանց միջուկային զենքի էլ գործը գլուխ կբերի»,- ասել է Լուկաշենկոն NBC-ին տված հարցազրույցում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր