Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

06 հուլ 2022 16:55

ՀՀ քաղաքացինե՞ր եք, թե՞ ոնց. Պապիկյանը պատմեց, որ ընդդիմադիրներից մեկը զանգել է զինկոմին

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկն օրերս զանգահարել է ՀՀ գլխավոր զինկոմին ու հարցադրումներ արել, թե ինչ իրավունքով են զորակոչում ընդդիմության երիտասարդ անդամներին։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` մեկնաբանելով ընդդիմության հայտարարություններն այն մասին, թե զորավարժությունների անվան տակ իշխանությունը զորահավաքների է տանում հիմնականում ընդդիմադիրներին։
«Ընդդիմությունից մի պատգամավոր երևի շփոթել է, որ այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի կամ ԳՇ պետի պաշտոնը, իրեն իրավունք է վերապահում, զանգում է զինվորականներից մեկին, մասնավորապես` գլխավոր զինկոմին, և ինչ–որ հարցադրումներ անում` ի՞նչ իրավունքով են զորակոչում ընդդիմության երիտասարդներին, պատանիներին։ Ժողովո՛ւրդ, դուք ՀՀ քաղաքացինե՞ր եք, թե՞ ոնց»,– հարցրեց Պապիկյանը։


Նախարարը հիշեցրեց, որ վերջին 1 ամիսը հայտարարված է ինժեներական աշխատանքների մեկամսյակ և ընդդիմությանը կոչ արեց մասնակցել այդ նպատակով իրականացվող եռամսյա հավաքներին։
«Այո՛, գնացեք և մասնակցե՛ք եռամսյա հավաքներին։ Դուք ՀՀ քաղաքացիներ եք, ձեր համակիրները ՀՀ քաղաքացիներ են և հավասար են բոլորին։ Մեր քաղաքացիներն են, մենք չենք տարանջատում նրանց։ Ամոթ է։ Վե՛րջ տվեք։ Ի՞նչ է նշանակում` պաշտպանության նախարարն է հրահանգել։ Նախ` ՊՆ–ն, եթե նախկինում այդպես է եղել, մեր օրերում այդպես չէ, չի կարող զբաղվել նման հարցերով, որովհետև պաշտպանության նախարարն ահագին գործ ունի անելու։ Եվ երկրորդ` մյուս անգամ իրավունք չվերապահեք ձեզ զանգել զինվորականներին»,– ասաց Պապիկյանը։
Նա նաև հայտարարեց, որ ընդդիմության կողմից զինվորականներին ուղղված քողարկված կոչեր են հնչել` հիշեցնելով, որ այդօրինակ կոչերը ենթադրում են նաև քրեական պատասխանատվություն։ Պապիկյանը իրավապահների ուշադրությունը հրավիրեց այդ կոչերի վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր