ԱՄՆ-ն չպետք է կասեցնի Ադրբեջանին ռազմական օգնության արգելքը, բոլոր հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն          Անհրաժեշտ է Իլհամ Ալիևին ստիպել ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին և քաղբանտարկյալներին և դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից       Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի    

09 հուլ 2022 11:30

Հայաստան-Թուրքիա օրակարգը քննարկում է հակառուսական երկրների հետ.ՀՀ դե-ֆակտո իշխանությունները կրկին երկակի խաղի մեջ են

Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ դե-ֆակտո փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Պատրիկ Սվենսոնին, Կիրստի Նարինենին, Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Ռինա Կալյուրանդին[1]։
ԱԺ դե-ֆակտո փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպման արդյունքները։


Հետաքրքրական է, որ բոլոր այս երկրների համար ընդհանուր է հակառուսականությունը։ Եվ հետաքրքիր կերպով հենց նրանց հետ է դե-ֆակտո իշխանությունների ներկայացուցիչը քննարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այն է` հակահայկական օրակարգը։ Ստացվում է, որ հակառուսական ալիքի վրա հայտնված երկրները ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ քննարկում են մի երկրի հետ մերձեցման օրակարգ, որց բխող սպառնալիքներից ՀՀ անվտանգության արտաքին երաշխավորը տասնամյակներ շարունակ եղել է հենց ՌԴ-ն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր