Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

09 հուլ 2022 12:11

Փաշինյանը խմբագրել է հայտնի ռազմական օպերացիայի մասին պատերազմի ընթացքում արված գրառումը՝ վերացնելով որոշ հետքեր

168.am-ի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տարբեր գրառումների, հրապարակային ելույթների, հարցազրույցների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ միայն գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ են հրապարակվել, այլ նաև Նիկոլ Փաշինյանը խմբագրել է իր ֆեյսբուքյան որոշ գրառումներ: Ի դեպ, նա շարունակում է խմբագրել, փոփոխությունների ենթարկել հատկապես իշխանությունը վերցնելուց հետո արված իր գրառումները, հատկապես 44-օրյա ընթացքում կատարածները՝ վերացնելով որոշ հետքեր: Նկատենք՝ այդ ձեռագիրը բնորոշ է նաև իր ընտանեկան լրատվամիջոցին:


Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խմբագրել է 2020-ի հոկտեմբերի 6-ի ֆեյսբուքյան իր գրառումը, որտեղ խոսում է Արցախ այցի մասին:


Ընդ որում, որոշ կայքեր հասցրել են տարածել նախնական տարբերակը, որտեղ Փաշինյանը նշում է.


 «Երեկ Արցախում էի:


 
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակահարված հասցնելու հետագա քայլերը»:


Մի քանի անգամ իր այս գրառումը խմբագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը հետևյալ տարբերակն է ընտրել.


«Երեկ Արցախում էի:


ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»:


Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այս այցի մասին 2020-ի հոկտեմբերի 6-ին հաղորդագրության մեջ ասվում է.


«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:


Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին»:

Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 7-ին ռուսական РБК-ին տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր.


«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:


Այստեղ գործ ունենք մի փաստի հետ, երբ պատերազմող երկրի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում, այնուհետև հարցազրույցում նախապես հրապարակայնացնում է դեռ չիրականացված և ընթացքի մեջ գտնվող օպերացիաները կամ ռազմական պլանները՝ հստակ նշելով դրանց բնույթը, ինչից թշնամին հնարավոր է՝ օգտվել է և փոխել իր պլանները:


Իսկ Ստեփանակերտում ընդունված այս հայտնի որոշումից հետո, ըստ էության, ջարդվեց Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը՝ գլխովին ջախջախվեցին Ջաբրայիլի զորամասի մնացորդները, Ֆիզուլու տանկային զորամասը, Խոջալուի տանկային զորամասը, Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները, ԿՊՇ (ЦОР) հետևակի և զինտեխնիկայի մեծ մասը, ինչի հետևանքով, բնականաբար, ունեցանք մարդկային լուրջ կորուստներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր