Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

13 հուլ 2022 10:07

ՀՀ իշխանությունների քայլերի մեջ եվրոպական պաշտոնյաներն իրենց «գցելու» փորձեր են տեսնում եւ որոշել են պատժել, կամ Եվրոպա, կամ Ռուսաստան.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած հայաստանյան պատվիրակությունը եվրոպացի գործընկերներին կուլիսներում 3 առաջարկ է արել՝ հայանպաստ քայլերի եւ հայտարարության, մասնավորապես՝ գերիների վերադարձին վերաբերող։

Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրն ասում է, որ միջազգային գործընկերները ծանոթացել են մեր պատգամավորների ներկայացրած առաջարկներին, պատրաստած տեքստին, ասել են, որ առարկություններ չունեն, բայց ոչ մի հարցում չեն պաշտպանելու հայկական շահը, քանի դեռ Հայաստանը չի կողմնորոշվել՝ Եվրոպայի՞ հետ է, թե՞ Ռուսաստանի։

Վերջին շրջանում ՀՀ իշխանությունների քայլերի մեջ եվրոպական պաշտոնյաներն իրենց «գցելու» փորձեր են տեսնում եւ որոշել են պատժել։ Առնվազն մղել, որ Հայաստանը վերջնական որոշում կայացնի, թե որտեղ է ինքը, եւ Ռուսաստանի հետ կապերն ամբողջությամբ խզի։ ԵԽԽՎ մեկնած պատվիրակներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր