Բարի ցեղասպանություն.Ցեղասպանը նույնն է, լինի յաթաղանով, գազատարով, դպրոցներով, թե սիրելով
Բարի ցեղասպանություն
Դեռ տարակուսո՞ւմ եք, թե ինչու շատ հայեր չեն ընդվզում իրենց բնական շահի համար, չեն պաշտպանում իրենց առաջնային ինքնությունը:
Նկարում Հեռավոր Արևմուտքի մայրցամաքի (այժմ կոչվում է Ամերիկա) բնիկ տղա է Կանադա կոչվող տարածքից:
Կանադան մինչև 1996թ. ցեղասպանության դպրոցներ էր պահում: Բնիկներից ստիպողաբար խլում էին երեխաներին, փակում դպրոցներում, արգելում խոսել իրենց մայրենի լեզվով, իրենց մշակույթից, նվաստացնում էին իրենց ինքնության համար, ծեծում, բռնաբարում, սպանում:
Նպատակն էր բնիկներին դարձնել իրենց պես: Ավելի քան 150 հազար երեխա է անցել այդ դպրոցներով: Այդ երևույթը կոչել են սպիտակ ցեղասպանություն:
Այս նկարում սպիտակ ցեղասանության ենթարկված բնիկ տղան է մինչև դպրոցը և դպրոցից հետո:
21-րդ դարում սպիտակ ցեղապանությանը փոխարինում է բարի ցեղասպանությունը:
Դպրոցներ, Հասարակական կազմակերպություններ, արտասահմանում հարմարավետ այցեր, գովասանքներով սիրաշահել կամ խիզախ կնոջ մրցանակ հանձնել:
Զուգահեռ անհատի առաջին ինքնության մասին կեղտեր տարածել, օրինակ, որ պակիստանցի հոր երեխային մանկապարտեզում քաք են կերցրել:
Արդյունքում անհատը, ենթարկվելով բարի ցեղասպանության, տարանջատում է իրեն իր ինքնությունից ու ընդունում իրեն ուծի-պուծի անող ինքնությունը՝ ցեղասպանի ինքնությունը:
Եվ միանում է իր ազգի դեմ իրականացվող ցեղասպանությանը, իր նոր ինքնության քմահաճույքները բավարարելու համար:
Ցեղասպանը նույնն է, լինի յաթաղանով, գազատարով, դպրոցներով, թե սիրելով. բնաջնջում է այլոց ռեսուրսի՝ տնտեսության համար:
Իսկ հայերն ու օվկիանոսից այն կողմ ապրող բնիկները ևս չեն իրականացրել այլոց բնաջնջելու ծրագրեր, ինչի համար կարելի է հպարտ ու ներդաշնակ լինել մեր ինքնության հետ և վերացնել ցեղասպան խառնվածքները:
Հովհաննես Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից