Եթե ռուս-ուկրաինական պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր ՝ 3-րդ համաշխարհային պատերազմի բռնկումն անխուսափելի է          Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են.հարկ չի համարվել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ       Ինչո՞ւ ՌԴ-ն չողջունեց ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացը. Ռուսաստանն էսօր նույն խաղն է անում Հայաստանում, ինչն արել է ԼՂ-ում    

13 հուլ 2022 13:58

«Ադրբեջանը Նախիջևանում Թուրքիայի հետ սահմանը փակել է»․ Սասուն Քոսյան

Արվեստագետ Սասուն Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հաստատումը ես գնահատում եմ դրական և անհրաժեշտ ապագայի անվտանգային ռիսկերը մեղմացնելու համար: Իհարկե, պատրանքներ չպետք է ունենանք, որ դա կարող է հանգեցնել ցեղասպան, 44-օրյա պատերազմի գլխավոր դերակատար պետության հետ բարեկամության հաստատմանը: Բարեկամություն հնարավոր է, որ հարյուրավոր տարիներ հետո էլ չհաստատվի Թուրքիայի հետ: Սակայն դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատումը անհրաժեշտ է: Բնականաբար, առանց նախապայմանների կամ ապագայում հնարավոր պահանջների: 
Հետաքրքիր է, որ Ադրբեջանը, ի նշան լուռ բողոքի, Նախիջևանում Թուրքիայի հետ սահմանը փակել է՝ պատրվակ դնելով քովիդը: Եթե նույնիսկ չհասնենք մեծ արդյունքների, նման ադրբեջանա-թուրքական պառակտման դրսևորումները միանշանակ մեր օգտին են և նպաստում են մեր անվտանգության ռիսկերի նվազմանը:
Ինչ վերաբերվում է «դավաճանություն» թեմայով մեկնաբանություններին, թող ոչ ոք չնեղանա, բայդ ես դրանք համարում եմ անլուրջ և անպատասխանատու վերաբերմունք Հայաստանի ապագայի նկատմամբ: Առավել ևս, երբ ապաշրջափակմանը որևէ այլընտրանք չի առաջարկվում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր