Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

15 հուլ 2022 13:30

Թուրքիայի հայերը միայն արտաքնապես են հայ, տասնամյակների ընթացքում քաղաքական առումով թրքացել են, Դինքից և «Ակոս»-ից հետո սեփական տեսակետ ունեցող հայկական որևէ կազմակերպություն չկա

Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը երեկ հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Խոսակցության բովանդակությանը վերաբերվում են էլ ավելի լավատեսորեն։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է հայագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանի հետ։

–Պարո՛ն Ալվրցյան, ինչո՞վ էր պայմանավորված այս հայտարարությունը և ի՞նչ արդյունքներ կարող է ունենալ։

–Թուրքիայում որևէ հայկական կազմակերպություն ինքնուրույն չէ և չի էլ կարող լինել՝ հաշվի առնելով պատմական դառն անցյալն ու դասերը։ Նույնիսկ եկեղեցին աշխատում է այնպես անել, որ Թուրքիայի իշխանության զայրույթը չշարժի։ Երբ անհրաժեշտ է, նույնիսկ նրանց ցուցում են տալիս, թե ինչ է պետք անել։ Ոչ թե պետք է չեզոք մնան, այլ՝ գովերգեն։ Դրանց մի մասն այդ ամենն անում է ստիպված, մի մասն էլ անում է ի սրտե և հակված է մտածել, որ Թուրքիան միշտ ճիշտ է: Նրանք միայն արտաքնապես են հայ, տասնամյակների ընթացքում քաղաքական առումով թրքացել են։ Սրանից ելնելով՝ ես որևէ արտասովոր բան չեմ տեսնում այդ հայտարարություններում։ Շփվելով Թուրքիայում գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունների հետ՝ վստահ կարող եմ ասել, որ Հրանտ Դինքից և «Ակոս»-ից հետո Թուրքիայում սեփական տեսակետ ունեցող հայկական որևէ կազմակերպություն չկա և չի կարող լինել։

–Եթե հայտարարության բովանդակությունը դիտարկենք շահերի տեսանկյունից, ապա ո՞րն է այստեղ Հայաստան պետության շահը։

–Հայաստան պետությունն այսօր այնպիսի մարդկանց կողմից է կառավարվում, որ պետությունն իր շահերը չի կարողանում սպասարկել։ Օրվա իշխանությունը թուրք-անգլոսաքսոնական դրածո է, սպասարկում են նրանց շահերը։ Այստեղ Հայաստանի և ժողովրդի շահերը խեղդված են։ Հայաստանում կա ազգային շահը կրող մի զանգված, բայց հիմնական բնակչությունը, որ այս քաղաքական ուժին ձայն է տվել և աջակցում է նրան, որին ես ոչ ժողովուրդ եմ ասում և ոչ էլ ազգ, ուղղակի մեր շահի գերեզմանափորն է։ Նրանք սպասարկում են Նիկոլի և իր թիմի շահը, որը համընկնում է արևմտյան քաղաքականության շահի հետ, որից էլ հովանավորություն են ստանում։ Պատահական չէր, որ ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ իրենք պաշտպանում են 2018թ հետո ստեղծված իշխանությանը։

–Տարիներ շարունակ ունեցել ենք երախտավորներ, որոնք աշխատել են Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայության հետ՝ հույսով, որ այս մարդիկ օրերից մի օր մեզ հենասյուն են լինելու։ Հիմա, եթե Թուրքիայի հայկական կազմակերպություններն, ըստ Ձեր խոսքի՝ իրենց շահերն են հետապնդում, արդո՞ք դա չի վնասում վերը նշածս հույսին, որը կարող է նաև բերել Թուրքիայի և Հայաստանի հայության միջև անդունդի ձևավորմանը։

–Այսօր հայկական այդ կազմակերպություններն իրոք իրենց շահն են հետպնդում և աշխատում են պետության կոնկրետ թույլատրելիության սահմաններում: Բայց դա չի նշանակում, որ մարդիկ, ովքեր աշխատել են այնտեղ, ապարդյուն է եղել։ Անշուշտ, այնտեղ կան մարդիկ, ովքեր ազգային շահի կրողներ են, սակայն չեն կարող բացահայտվել կամ դրսևորվել՝ հատկապես Էրդողանի դեմ հեղաշրջման փորձից հետո։ Պետության կողմից սկսվել է տեռորիստական կառավարման շրջան։ Օրինակ՝ քրդական շարժումներում մեծ է հայկական դերկատարումը։ Այդ պատերազմող ապստամբների յուրաքանչյուր 7-րդը հայ է։ Թուրքիայի հայությունը լայն առումով բաժանվում է երկու մասի՝ մարդիկ ովքեր ունեն ազգային գիտակցություն, ովքեր ճնշված են, կարծիք հայտնելու իրավունք չունեն և երազում են, սպասում են, որ մի օր կազատագրվեն թուրքի լծից։ Ինչպես նաև կան մադիկ, ովքեր թրքացել են։ Այստեղ շատերը մտածում են, որ եթե հայ է, ուրեմն պետք է կանգնի թուրքի դիմաց։ Բայց հակառակն էլ նայենք՝ այսօր Հայաստանում էլ քչերն են կանգնում այս իշխանության դեմ՝ վախենում են, քծնում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր